Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Բաքուն հետևողականորեն կրճատում է իր հետագա գոյատևման կենսաբանական ժամանակացույցը

Բաքուն հետևողականորեն կրճատում է իր հետագա գոյատևման կենսաբանական ժամանակացույցը
08.09.2023 | 10:31

Ինչպե՞ս կարելի է խաղաղության մասին խոսել ու հաշտություն ակնկալել մի երկրից, որը վերջին երեսուն տարիների ընթացքում պատրաստվել է պատերազմի, պատերազմ է սանձազերծել, իր հասարակությանը պարանոիդալ աստիճանի ատելություն ներարկելով մեր դեմ։

Ադրբեջանի նման պետության համար խաղաղության մասին խոսելը հավասարազոր է մահվան դատավճռի։ Առանց պատերազմի, բռնության ու բռնության քարոզի Ադրբեջան անունով պետությունն ուղղակի կդադարի գոյություն ունենալ։ Որպես 21-րդ դարի եզակի դիկտատորական արգելոց-ճամբար, Բաքուն հետևողականորեն կրճատում է իր հետագա գոյատևման կենսաբանական ժամանակացույցը՝ հենվելով բռնություն իրականացնելու ու քարոզելու վրա։

Մեծագույն ողբերգությունը ադրբեջանական ժողովրդի համար այն է, որ վերջիններս չեն պատկերացնում իրական ողբերգության ծավալներն ու հետևանքները, որոնք որպես ծանր ժառանգություն կստանան ալիևներից․․․

Իսկ ալիևներից հետո Ադրբեջանը կունենա սարսափելի մի քաոս ու զանգվածային բռնություններ, տասնյակ հազարավոր նոր փախստականներ ու ամայացած բնակավայրեր:

Բաքվի ներկայիս գործելաոճի հետադարձ հարվածին ականատես կլինենք շատ մոտ ապագայում․․․

Հայկ ԴԵՄՈՅԱՆ

Դիտվել է՝ 1762

Մեկնաբանություններ